Skip to Content

IQ Option․ թրեյդերների կարծիքներ և տեսություն բրոքերի մասին

regulation
Կարգավորվում է CySEC-ի կողմից
(лиц. 247/14)
region
Ընդունեք առեւտրականներին Հայաստանից
rating
3.8
/ 5
Վարկանիշ: 2
Արձացանքներ: 0
bonus
Անվճար
ուսուցողական նյութեր
Սկսել առեւտուրը ›
Your capital is at risk
IQ Option ընկերությունը (ԱյՔյու օպցիոն) հիմնադրվել է վերջերս, բայց իր գոյության մի քանի տարվա ընթացքում նրան հաջողվել է բրոքերային շուկայում սկսնակից վերափոխվել Ռուսաստանում և ԱՊՀ-ում գտնվող բինարային օպցիոններով զբաղվող խոշորագույն բրոքերային ընկերություններից մեկին։ Այս աննախադեպ արագ աճին նպաստող հիմնական գործոնը բարձր որակի և բարեխիղճ սպասարկման համադրությունն է։ IQ Option-ին հաջողվել է օպցիոնների առևտուրը հասանելի դարձնել մարդկանց առավելագույն լայն շրջանակի համար՝ միևնույն ժամանակ պահպանելով հարթակի հարմարավետությունը, աջակցման ծառայության արագ աշխատանքը և առևտրային գործիքների բազմազանությունը։ Կարդալ ամբողջական դիրկումը
Մրցանակներ և հովանավորություն
rewards
Առևտրի պայմաններ
Ակտիվներ առևտրի համար:
Շահութաբերությունը տարբերակը:
Նվազագույն դեպոզիտ:
Նվազագույն գործարքների չափը:
500
մինչև 91%*
$10
$1
Դեմո հաշիվ
Օնլայն գրանցում:
Հեռախոս:
Առցանց զրուցարան:
այո
այո
+357 25 262 010
այո
Ակտիվներ առևտրի համար:
500
Շահութաբերությունը տարբերակը:
մինչև 91%*
Նվազագույն դեպոզիտ:
$10
Նվազագույն գործարքների չափը:
$1
Դեմո հաշիվ
այո
Օնլայն գրանցում:
այո
Հեռախոս:
+357 25 262 010
Առցանց զրուցարան:
այո
* Credited to account in case of successful trade
Դեպոնիրացում և միջոցների կանխիկացում
b_visac_mastercardd_bankf_skrillg_neteller
Your capital is at risk
բրոքերի դիտարկում: IQ Option
Բրոքերի վարկանիշը: 3.7 / 5

1. IQ Option․ բրոքեր բոլորի համար

Ունենալով առաջատար թրեյդերների կողմից մշակված բինարային օպցիոններով առևտրով զբաղվող ամենաժամանակակից և հարմարավետ հարթակներից մեկը, IQ Option-ն առաջարկում է պրոֆեսիոնալ մակարդակի առևտրի հնարավորություն թրեյդերների լայն զանգվածի համար։ Հարթակում ներկայացված են դասական բինարային օպցիոններ տարբեր դասերի ակտիվներում (ինդեքսներ, արժույթներ, բաժնեմասեր) և վերջերս հայտնի դարձած տուրբո օպցիոններ (60 վայրկյան):

2. IQ Option-ի հետ առևտրի առավելություններն ու թերությունները

Կարգավորվում է CySEC-ի կողմից․ IQOption.com բրոքերը կարգավորվում է Կիպրոսի Բորսաների և Արժեթղթերի Հանձնաժողովի կողմից (CySEC), որն ապահովում է հաճախորդների սպասարկման Եվրոպական Միության կողմից սահմանված ստանդարտները։

Հարմարավետ առևտրային հարթակ․ համակարգը մշակվել է ընկերության ներսում, ինչը թույլ է տալիս, որ այն անընդհատ զարգանա և արագորեն հարմարվի թրեյդերների պահանջներին։

Ցածր նվազագույն դեպոզիտ․ Դուք կարող եք սկսել Ձեր առևտուրը նույնիսկ $10 (300 ռուբլի) գումար ներդնելով։ Գործարքի նվազագույն գումարը $1 է։

Դեպոզիտներ ռուբլով․ IQ Opion-ը մեկն է այն մի քանի բրոքերներից, որոնք հնարավորություն են տալիս ինչպես ներդնել, այնպես էլ դուրս բերել գումարներ ռուսական ռուբլով, այս կերպ նվազեցնելով փոխարժեքների տատանման հետ կապված ռիսկերը, ինչպես նաև թույլ տալով խուսափել արժույթի փոխանակման վճարներից։

Դեմո հաշիվ․ ընկերությունը յուրաքանչյուր գրանցված օգտագործողի տալիս է առևտրային հմտությունները բարելավելու, ռազմավարություններ փորձարկելու և առևտրային հարթակին վարժվելու հնարավորություն՝ առանց դեպոզիտի ներդրման անհրաժեշտության։

Թրեյդերական մրցույթներ․ կանոնավորապես անցկացվող մրցաշարերի շնորհիվ ընկերությանը հաջողվել է ստեղծել թրեյդերների յուրօրինակ համայնք իր առևտրային հարթակի շուրջ, ովքեր ձգտում են բարելավել իրենց առևտրային հմտությունները՝ զուգահեռաբար դրամական մրցանակներ հաղթելու հնարավորությամբ։ Մրցաշարերն անցկացվում են ամեն շաբաթ, կազմակերպվում են ինչպես վճարովի (մասնակցության համար պետք է վճարել), այնպես էլ անվճար մրցաշարեր։ Մրցաշարերն անցկացվում են Պայմաններ և Դրույթների համաձայն։

Սահմանափակ թվով նյութական ակտիվներ․ այս պահին նյութական ակտիվներից բրոքերն առաջարում է միայն ոսկու և արծաթի վաճառք։ Հույս ունենանք, որ այս ցանկը հետագայում կընդլայնվի։

3. Առևտրային պայմանները

IQ Option-ն առաջարկում է առևտրի պայմաններ, որոնք համարվում են լավագույններից մեկը ռուսաստանյան և ԱՊՀ երկրների բինարային օպցիոնների շուկայում՝ նվազագույն դեպոզիտ 10 ԱՄՆ դոլարի կամ 300 ռուբլու չափով, հաշիվ բացելու և միջոցների ռուբլով դուրսբերման հնարավորություն, $1-ի (կամ համարժեք ռուբլու) չափով նվազագույն գործարքի գումար, ինչպես նաև միջոցների մուտքագրման և դուրսբերման բավականին լայն ընտրություն (ներառյալ Webmoney և Яндекс.Деньги):

Թրեյդերները հնարավորություն ունեն ընտրելու իրարից գործունեության տևողությամբ տարբերվող երկու տեսակի գործիքներ։ Դասական բինարային օպցիոններն ունեն 15 րոպեից մինչև 1 ժամ ժամկետ, 15 րոպե ընդմիջումներով, իսկ տուրբո օպցիոնները գործում են 1-ից 3 րոպե։ «Կարճատև» օպցիոնները նպաստում են Ձեր առևտրային ռազմավարության բազմազանությանը, ինչպես նաև օգնում են որսալու բարձր փոփոխականություն ունեցող պահերը, այդպիսով շահույթ ապահովելով կարճաժամկետ շուկայական տատանումներից։

4. Հիմնական ակտիվները

IQ Option-ը Ձեզ տալիս է 500-ից ավել ակտիվների միջև ընտրելու հնարավորություն՝ ներառելով արտարժութային զույգեր, խոշորագույն միջազգային ֆոնդային ինդեքսներ, առանձին ընկերությունների բաժնետոմսեր, ինչպես նաև թանկարժեք մետաղներ։ Այսպիսի փաթեթն ընդգրկում է բորսային ակտիվների հնարավոր դասերի մեծ մասը և թրեյդերներին լայն հնարավորություն է տալիս ընտրելու այն առևտրային ռազմավարությունը, որը համապատասխանում է ռիսկի և շահութաբերության վերաբերյալ նրանց անձնական նախասիրություններին։ Հուսանք, որ ապագայում ընկերությունը կշարունակի մեծացնել ընտրության հնարավորությունները, քանի որ տվյալ պահին ակտիվների թիվը նկատելիորեն զիջում է բինարային օպցիոններով զբաղվող այլ խոշոր բրոքերների առաջարկածին։

5. Առևտրային հարթակը

Հարկ է նշել, որ ի տարբերություն շատ այլ բինարային օպցիոններով զբաղվող բրոքերների, ինչպիսին է օրինակ Olymp Trade-ը, IQ Option-ը մշակվել է ընկերության ներսում, այսինքն այն հաճախորդների պահանջների բավարարման համար ընկերության գտած օպտիմալ լուծման արդյունքն է։ Հարթակը ստացել և շարունակում է ստանալ բազմաթիվ մրցանակներ նորարարությունների և օգտագործողի հարմարավետ ինտերֆեյսի համար, այդ թվում՝ "Most Innovative Binary Options Broker" (Ամենանորարար բինարային օպցիոնների բրոքեր) մրցանակը Show FX World-ի կողմից և «Լավագույն առևտրական հարթակ» մրցանակը Forex Award-ի կողմից։

IQ Option առևտրային հարթակը հավասարապես լավ է աշխատում ինչպես համակարգիչների, այնպես էլ բջջային սարքերի վրա։ Ինտերֆեյսի հիմքում ընկած են դինամիիկ դիագրամներ, որոնք ցույց են տալիս ակտիվների գների զարգացումն իրական ժամանակում: IQ Option-ի առավել էական տարբերությունը բինարային օպցիոնների բրոքերների մեծամասնությունից այն է, որ այն ունի մի շարք աջակցող գործիքներ, ինչպիսիք են դիագրամների առանձին հատվածների մասշտաբը մեծացնելու ու փոքրացնելու և գծերի ու կորերի գծագրման հնարավորությունները և այլն: Ձախ կողմում գտնվում է շուկայի ներկա պահի տրամադրության ցուցանիշը տվյալ ակտիվի վերաբերյալ, որը լրացուցիչ օգնություն է շուկա մտնելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս, ինչպես նաև հարմարեցված վահանակ, որը հնարավորություն է տալիս դիտելու գործարքների պատմությունը, լրահոսը, տվյալ պահի լավագույն թրեյդերներին և նույնիսկ ուսուցողական վիդեո դասընթացներ։

6. Առևտուր բջջային սարքերի օգնությամբ

Հարկ է հատուկ նշել պլանշետների և բջջային հեռախոսների համար նախատեսված IQ Option-ի հավելվածը, որը թույլ է տալիս մնալ «շուկայում» նույնիսկ երբ աշխատավայրից հեռու եք։ Բջջային առևտրային հարթակի ֆունկցիոնալությունը շատ մոտ է համակարգչային ամբողջական տարբերակին, տարբերությունը միայն ինտերֆեյսի առանձին էլեմենտների չափերն են։ Հարթակի հավելվածը նախատեսված է թե Android-ի, և թե iOS-ի համար, ու այն կարելի է բեռնել անվճար Google Play-ի և App Store-ի պաշտոնական խանութներից։

7. Դեմո հաշիվ

Անվճար դեմո հաշիվը հասանելի է դառնում անձնական հաշիվ ստեղծելուց անմիջապես հետո և հնարավորություն է տալիս, որ $1000 վիրտուալ գումարով իրականացնեք գործարքների բոլոր տեսակները, որոնք նախատեսված են վճարովի հաշիվների համար (մանրամասներն ընկերության կայքում)։ Այս կերպ, թրեյդերներին հնարավորություն է տրվում փորձարկել իրենց շուկայական ռազմավարությունները և հարմարվել առևտրային հարթակին՝ առանց դեպոզիտ ներդնելու անհրաժեշտության։ Հարկ է նշել, որ վերջին շրջանում ընկերությունն ավելացրել է դեմո հաշիվների վերալիցքավորման հնարավորությունը, ինչը նշանակում է, որ դեմո հաշվի ողջ միջոցները կորցնելու դեպքում Դուք կկարողանաք այն վերալիցքավորել վիրտուալ արժույթով։

Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում ստուգել Ձեր ռազմավարությունն իրական հաշիվների օգնությամբ, շատ ցածր գումարներով (օրինակ, $1-5 մեկ գործարքի համար), հնարավորին չափով շուտ Ձեր առևտրային համակարգի կարգավորման գործընթացում, որպեսզի զգաք իրական շուկայի «համը»։

8. Հաշվի բացում

Ցանկացած դեմո հաշիվ կարելի է ակնթարթորեն վերածել իրական հաշվի՝ ներդնելով դեպոզիտ։ Այդ դեպքում վիրտուալ գումարը կզրոյացվի, իսկ հաշվի մնացորդը կհավասարվի ներդրված գումարին։ Իրական հաշիվ բացելու համար հարկավոր է սեղմել համապատասխան գրությամբ կանաչ կոճակը բրոքերի գլխավոր էջի վերևի աջ անկյունում, կամ սեղմել նույն կոճակը դեմո հաշվի վերևի աջ անկյունում։ Գործընթացը կազմված է երկու փուլից՝ հաշիվ ստեղծելուց (բաց է թողնվում, եթե Դուք արդեն ունեք դեմո հաշիվ) և հաշվին դեպոզիտի ներդրումից: Պետք է նշել, որ առաջին փուլը կարելի է իրականացնել ոչ միայն գրանցման ստանդարտ ձևով, այլ նաև вКонтакте, Mail.ru կամ Facebook-ում գտնվող Ձեր անձնական էջերի օգնությամբ։ Դեպոզիտի ներդրումը կարելի է կատարել բանկային քարտերով (Visa, MasterCard), կամ հայտնի էլեկտրոնային վճարային համակարգերի միջոցներով, ինչպիսիք են Webmoney-ն и Яндекс.Деньги-ն։

9. VIP հաշիվներ

Այն թրեյդերներին, որոնք արդեն լավ ծանոթ են բինարային օպցիոններին, IQ Option ընկերությունն առաջարկում է VIP հաշիվ (մանրամասները բրոքերի կայքում), որը հնարավորություն է տալիս օգտվելու լրացուցիչ ծառայություններից, ինչպիսիք են առևտրային ազդանշանների վերաբերյալ անվճար և կանոնավոր նամակները, VIP վեբինարները, անձնական գործարքների ամսական վերլուծությունները ընկերության վերլուծաբանների կողմից, անհատական մենեջեր ունենալու և միջոցների արագ (1 օրվա ընթացքում) դուրսբերման հնարավորությունը։ VIP հաշիվները հասանելի են սկսած $3000 դեպոզիտից:

10. Միջոցների դուրսբերում

IQ Option-ում հաշվից շահույթի դուրսբերումը կարելի է իրականացնել վերը նշված տարբերակներից ցանկացածի միջոցով։ Գործընթացը սկսելու համար պետք է հայտ ներկայացնել անձնական հաշվից միջոցներ դուրս բերելու վերաբերյալ, նշելով ճշգրիտ անձնական տվյալներն ու դուրսբերման ցանկալի տարբերակը։ Հայտն ուսումնասիրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի ժամանակ ընկերությունը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր՝ գործարքի անվտանգության նկատառումներով, այդ թվում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Միջոցների դուրսբերման վերաբերյալ հայտի կարգավիճակին կարելի է ծանոթանալ իրական ժամանակում, Ձեր անձնական էջում։ Ուսումնասիրվելու սկզբում հայտի կարգավիճակը «Հայտ»-ից փոխվում է «Ընթացքի մեջ է»-ի (այս դեպքում միջոցներն արդեն դուրս են գալիս անձնական հաշվից), և Ձեր նախընտրած վճարման համակարգ միջոցների մուտք գործելուց հետո հայտի կարգավիճակը փոխվում է «Կատարված է»-ի:

11. Թրեյդերների պատրաստում

IQ Option-ը բավականին մեծ ուշադրություն է դարձնում իր հաճախորդների ֆինանսական կրթության մակարդակի բարձրացմանը և առևտրային հմտություններին, ինչի մասին վկայում է բրոքերի կայքում ինտերակտիվ ուսուցողական նյութերի առկայությունը։ Պետք է նաև հիշատակել առևտրային հարթակի օգտագործման վերաբերյալ մինի դասընթացը, որին կարելի է ծանոթանալ ընկերության կայքի «Թրեյդերների համար -> Վիդեո ուսուցում» բաժնում։ Դասընթացը բաղկացած է 10 տեսանյութից, որոնք ծանոթացնում են առևտրային համակարգի բրոքերի աշխատանքային սկզբունքի հետ։

12. Արժե՞ արդյոք առևտուր սկսել IQ Option-ի հետ

IQ Option-ին կարելի է անվանել բազմակողմանի հարթակ առաջարկող բրոքեր, որն իրականացնում է շուկայի բազմաթիվ մասնակիցների համար մատչելի բինարային օպցիոններով առևտուր։ Փորձառու թրեյդերները կգնահատեն աշխատանքը հեշտացնելու համար նախատեսված գների դիագրամներով գործիքների և բջջային հավելվածի առկայությունը, սակայն հիմնական ակտիվների առկա փաթեթը կարող է մասամբ սահմանափակել առևտրային ռազմավարության ընտրությունը։ IQ Option-ի հետ առևտրից առավելագույն օգուտ կարող են ստանալ առևտրի փորձ չունեցող սկսնակ թրեյդերները՝ դեպոզիտի ցածր նվազագույն շեմի, լիարժեք դեմո հաշվի առկայության (ինչն այնքան էլ հաճախ չի հանդիպում բինարային օպցիոնների բրոքերների մոտ), ինչպես նաև հասկանալի և ճկուն առևտրային հարթակի ու ուսուցողական նյութերի առկայության պատճառով։

Your capital is at risk

Մեկնաբանություններ: IQ Option

բրոքերի մասին: IQ Option
( 0 )
Օգտվողի վարկանիշը: 3.8 / 5

Թողնել մեկնաբանություն